HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունը և Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, հատկապես էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև գնահատականներ են տրվել տարածաշրջանային հարցերին՝ ներառյալ հացահատկի միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,- նշել է թուրքական կողմը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կարիքավոր երկրներին մատակարարել ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ։ Նրա խոսքով՝ հիմա կարելի է աշխատել հացահատկի միջանցքով սննդամթերքի և մյուս ապրանքների արտահանման ուղղությամբ։ Ըստ թուրքական հաղորդագրության՝ Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամը «կավարտվի որքան հնարավոր է արագ»։

Եվ Կրեմլը, և Թուրքիայի նախագահի աշխատակազմը ոչինչ չեն նշում, թե արդյոք կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, սակայն երկու հաղորդագրություններում էլ խոսվում է սիրիական հիմնախնդրի և վերջին օրերին Սիրիայի և Իրաքի հյուսիսում թուրքական գործողությունների մասին։ 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի տարածքում գազային հաբ ստեղծելու հարցը։ Այս ուղղությամբ Թուրքիան ակտիվ քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես, գազային հաբի խնդիրն առաջիկայում Էրդողանը կքննարկի նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հետ։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter