HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է

Արդեն մեկ օր է` ադրբեջանցի «բնապահպաները» փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը:

Արցախի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը` այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ առավոտյան հայտնի էր դարձել, որ մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատրվակով, այսօր՝ ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Նրանք վրաններ էին տեղադրել՝ պահանջելով հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter