
Ադրբեջանը քիչ առաջ խափանել է Արցախի գազամատակարարումը
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ խափանել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել