HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքմենբաշիում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման հիմնական թեման գազն է և Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծումը։

Դեկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ժամանել էին «Ավազա» կոնգրես-կենտրոն։ Այստեղ մինչև գագաթնաժողովի մեկնարկը նրանց հետ հանդիպել էր Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ, այդ երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը նաև գործող նախագահի հայրն է։ Նրանից հետո Ալիևն ու Էրդողանն առանձնազրույցներ էին ունեցել նաև Թուրքմենստանի նախագահի հետ։

Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո սկսվել էին նեղ կազմով եռակողմ բանակցությունները։ Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական ոլորտում եռակողմ փոխգործակցության ընլայնումը, ինչպես նաև համագործակցությունը վառելիքի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտահաղորդակցային ոլորտներում։ Նեղ կազմով հանդիպման վերջում ստորագրվել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ եռակողմ հուշագիր։

Նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կողմերն առավել մանրամասն քննարկել են թուրքմենական գազը դեպի Արևմտուտք մատակարարելու հարցը։

Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պլանավորում է այս տարվա դեկտեմբերին Թուրքմենստան նախատեսվող այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջնորդների հետ քննարկել Թուրքիայի տարածքում գազային կենտրոնի (հաբի) ստեղծման հարցը։ Թե արդյոք այդ հաբի ստեղծումը նպատակաուղղված էր Թուրքիայի ներքին կարիքների բավարարման համար, թե ոչ կամ արդյոք դրանով Էրդողանը ձգտում էր Եվրոպա Թուրքմենստանից գնացող գազի նկատմամբ վերահսկողությունը վերցնել իր ձեռքը, Թուրքիայի նախագահը չէր մանրամասնել։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter