
Ալեն Սիմոնյանի տեղեկություններով ՌԴ-ն պատրաստվում է հայտարարություն տարածել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ամբիոնից հայտարարեց, որ հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում, դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր: Ըստ Սիմոնյանի՝ կարմիր գծերը Հայաստանի համար հստակ են և նման գործողություններով հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել:
Ալեն Սիմոնյանի ելույթը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստին՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» վերնագրով ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:
ԱԺ նախագահը նշեց՝ անկախ նրանից բավարարված ենք, թե՝ ոչ, Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում անհրաժեշտ է:
Ալեն Սիմոնյանն արձանագրեց, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: Սիմոնյանի ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել:
«Հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսանք՝ այս անգամ խուսախաբ չեն անի մեր գործընկերները»,- հայտարարեց Սիմոնյանը:
Մեկնաբանել