«Այս իրավիճակի պատասխանատուները բոլոր այն կողմերն են, որոնք երաշխավորել են Արցախի անվտանգությունը». Արցախի ՄԻՊ
1100 մարդ այս պահի դրությամբ մնացել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին: Այն մարդիկ, որոնք ցանկանում են Հայաստան հասնել, չեն կարողանում, չեն կարողանում հասնել նաև Արցախ գնացող մարդիկ, որոնց թվում կան նաև ծերեր ու երեխաներ։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ արդեն 3-րդ օրն է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, բայց միջազգայիին հանրությունը ոչ մի արձագանք չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ստեփանյանը խոսեց նաև հնարավոր բոլոր հումանիտար աղետների մասին, որոնք կարող են սպառնալ Արցախի ժողովրդին ճանապարհի փակ մնալու դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել