HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արգենտինայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, 1-ական գնդակ էլ թիմերը փոխանակեցին լրացուցիչ ժամանակում:

Առաջին խաղակեսն անցավ արգենտինացիների տարածքային և խաղային մեծ առավելությամբ, որն էլ արտահայտվեց խփված երկու գոլերով: Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին, 11-մետրանոցից աչքի ընկավ Լեո Մեսսին: 36-րդ րոպեին Արգենտինան կրկնապատկեց իր առավելությունը, գոլի հեղինակ դարձավ Անխել դի Մարիան: Հարկ է նշել, որ ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում ֆրանսիացիները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին:

Երկրորդ խաղակեսում իրադարձություններն այնպես էին զարգանում, որ թվում էր, թե Արգենտինային այլևս ոչինչ հետ չի պահի չեմպիոնությունից, սակայն 80-րդ րոպեին պատկերը փոխվեց. այս անգամ էլ Արգենտինայի հավաքականի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որը հստակորեն իրացրեց Կիլիան Մբապեն: 1 րոպե անց Մբապեն ևս մեկ գնդակ ուղարկեց արգենտինացիների դարպասը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

109-րդ րոպեին, սակայն, արգենտինացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, նորից աչքի ընկավ Լեո Մեսսին: Բայց սրանով էլ ամեն ինչ չավարտվեց, քանի որ 118-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց Արգենտինայի դարպասին, որը դիպուկ իրացրեց Կիլիան Մբապեն՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Այսպիսով, աշխարհի չեմպիոնի դառնալու հարցը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց Արգենտինայի հավաքականին:

Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Այսպիսի հաջողության արգենտինացիները հասել էին նաև 1978 և 1986 թվականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter