HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

168 ժամ է՝ շրջափակման մեջ ենք. Ռուբեն Վարդանյան

Մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է Լաչինի միջանցքի փակման պատճառով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Կաշենի հանքավայրի հետ կապված «բնապահպանական պատրվակով» ադրբեջանցիները վրաններ են տեղադրել Լաչինի միջանցքում եւ փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Ռուս խաղաղապահները հայտարարել են, թե բանակցում են միջանցքը բացելու շուրջ, սակայն մինչ օրս՝ ապարդյուն։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որին դիմել էր Հայաստանը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու եւ միջանցքը ապաշրջափակելու պահանջով, մինչեւ երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) ժամանակ է տվել Ադրբեջանին պատասխանի համար։ 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել իրադրությունը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter