HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի բժիշկներն առցանց կապով են խորհրդակցում Հայաստանի մասնագետների հետ ծայրահեղ ծանր հիվանդների բուժօգնության համար

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ: Այս մասին հայտնում է  ԱՀ առողջապահության նախարարությունը։ 

«Հետքի» հետ զրույցում Արցախի ԱՆ մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին դեռևս հաջողվում է հինգ ծայրահեղ ծանր հիվանդների պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, սակայն ամեն պահի կարող է նրանց՝ Հայաստան տեղափոխելու անհրաժեշտություն առաջանա։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում չեղարկվել են պլանային վիրահատությունները։

Նախարարության փոխանցմամբ, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը դադարեցված է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter