Ուսանողները Կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հայաստանյան տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ ԵՊՀ գլխավոր մասնաշենքից երթով քայլեցին դեպի Կառավարություն՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։ Ուսանողների հայտարարությամբ՝ իրենց շարժումն ապակուսակցական է, ուստի բոլոր ուսանողներին կոչ են անում միանալ։ Նրանք պահանջագիր էին կազմել ու ցանկանում էին այն անձամբ փոխանցել Կառավարությանը։ Պահանջագրի բովանդակությունը և այլ մանրամասներ՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել