
Քայլերթ՝ հանուն Արցախի «կյանքի ճանապարհի»
Դեկտեմբերի 20-ին՝ 19։30-ին, Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ։ Ցուցարարները շարժվեցին դեպի Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի դեսպանատներ, ապա քայլերթն ավարտեցին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առաջ։
Հիշեցնենք, որ արդեն 9-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը շրջափակման մեջ է։ 1100 արցախցի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում դեկտեմբերի 21-ին քննարկելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Մանրամասները տեսանյութում՝
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել