HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» 33 միլիոն դիտում է ունեցել

Եվրոպական հեռարձակողների միությունն ամփոփել է դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլի» հեռուստատեսային և առցանց դիտումները:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այս տարվա մրցույթն ընդհանուր 33 միլիոն դիտում է ունեցել: 

Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել: 

4-ից 14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:

«Մանկական Եվրատեսիլի» կայքը մրցույթի անցկացման օրը 2 մլն այցելություն է գրանցել: Սոցիալական հարթակներում մրցույթն արձանագրել է 2-րդ ամենալավ ցուցանիշն իր պատմության մեջ: Մանկական երգի մրցույթին առնչվող տեսանյութերը TikTok-ում ունեն 9.8 մլն, իսկ Instagram-ում՝ 7.1 մլն դիտում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter