HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ծաղկեփնջի փոխարեն երկու կիլոգրամ սոխ. մշակութային կյանքը շրջափակված Արցախում

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը երկու ժամով կտրվել էր իրական կյանքից և միայն վերջում՝ ծափերի ընթացքում, ծաղկեփնջի փոխարեն տոպրակով 2 կգ սոխը հիշեցրեց արդեն 10-րդ օրը շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ օրեցօր մեծացող պարենային ապրանքների դեֆիցիտը. 

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Նադեժդա Պտուշկինայի  «Մինչ նա մահանում էր» (пока она умерала) ամանորյա կատակերգության բեմադրությունը:

Նախoրոք որոշված ներկայացման օրերը ոչ միայն չէին հետաձգվել դեկտեմբերի 12-ից մինչ օրս շրջափակման պատճառով, այլև էլ ավելի անհրաժեշտ էին դարձրել այն. իրավիճակով պայմանավորված` լարված, կրկնապատկված հոգսերով ստեփանակերտցիները հնարավորություն ստացան մի պահ կտրվել առօրյա հոգսերից, լիցքաթափվել և լիցքավորվել կատակերգույթունից:

Ներկայացումից առաջ դերասանները կատակել էին, որ ծաղկեփնջի փոխարեն հանդիսատեսը կարող է բերել  շրջափակման հետևանքով «էկզոտիկ» ապրանքատեսակ դարձած կարտոֆիլի, գազարի, սոխի փնջեր, ներկայացման վերջում  հանդիսատեսը արձագանքեց կատակին:

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը  ձևավորվել է այս տարի՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանի 2013 թվականից գործող ուսանողական թատրոնի հիմքի վրա, գեղարվեստական ղեկավար՝ Ժաննա Կրիկորովա: 

«Մինչ նա մահանում էր» (пока она умерала) ներկայացումը Ստեփանակերտում ցուցադրվելու է 4 օր, դեկտեմբերի 21, 22, 24, 25-ին: 

Արդեն 11-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է․ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այդպիսով ստեղծել հումանիտար ճգնաժամ։


Գլխավոր լուսանկարը՝ Ծովինար Բարխուդարյանի. Կատակերգության վերջում դերասանուհի Տատյանա Միրզոյանը հանդիսատեսից ստացած իր  «ծաղկեփնջով»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter