HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

Հինգշաբթի օրը Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում «ափսոսանք էին հայտնել, որ Երևանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որին մասնակցելու էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ու քննարկելու էին խաղաղության պայմանագրի թեման»։

Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ «Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով՝ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter