HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովի պնդմամբ՝ Բաքուն ու Երևանը պետք է կարգավորման ճանապարհներ փնտրեն

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փնտրեն երկխոսության հնարավորություններ ու խաղաղության պայմանագրին հասնելու ճանապարհներ, իսկ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում հանդիպման մեկնարկի ժամանակ։

«Եռակողմ չորս հայտարարություն է ընդունվել։ Դրանց ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, բայց իհարկե, ցանկալի է դա արագացնել։ Եվ ինչ հարցեր էլ հողի վրա առաջանան, ինչպես ասվում է, ես համոզված եմ, որ առավել ևս պետք է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և ստեղծել հիմքեր, որ բոլոր հարցերը կարգավորվեն»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա ափսոսանք է հայտնել ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հայկական կողմի հրաժարման մասով, որը պետք է այսօր կայանար Մոսկվայում։ «Այսօր պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների շարունակման համար։ Մենք պատրաստվում էինք այդ իրադարձությանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով երկրի վրա առկա իրավիճակով։ Ափսոս, որ այդպիսի հնարավորությունը բաց թողնվեց»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ ռուսական խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ և կապի մեջ գտնվում կողմերի հետ։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանը ամենաշատն է հետաքրքրված Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և արդար խաղաղությամբ։ Խոսելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով նոր շփումների մասին՝ Լավրովը նշել է, որ կողմերը համաձայնեցնում են նախարարական մակարդակով հանդիպման հնարավորությունը։ ՌԴ ԱԳ նախարարի պնդմամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը օրակարգից դուրս չի հանվում, իսկ ՌԴ-ն պատրաստ է այն ընդունել։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter