HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քրեական վարույթ կնախաձեռնվի պաշտոնյաների կողմից ապօրինի գործող բենզալցակայանը չփակելու համար

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են Արաբկիր վարչական շրջանում «Տիտան օիլ» ՍՊԸ-ի կողմից ապօրինի շահագործվող բենզալցակայանի մասին «Հետքի» հրապարակումը։ Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հրապարակումն ուղարկվել է իրավասու քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու մասին կարգադրագիր էր ստորագրել վարչապետին ենթակա Քաղաքաշինության, հրդեհային տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։ Կարգադրագիրը ստորագրելուց անցել է 1 ամսից ավելի ժամանակ, սակայն բենզալցակայանը անխոչընդոտ շահագործվում է։ Տեսչական մարմնի ղեկավարը մի շարք խախատումների մասին է գրել իր կարգադրագրում։ Գլխավոր խախտումն այն է, որ «Տիտան» ապրանքային նշանով շահագործվող բենզալցակայանի պահեստային տարաները գտնվում են բենզալցակայանի տանիքին այն դեպքում, երբ Հայաստանում արգելված է բենզալցակայանների պահեստային տարաների վերգետնյա գործածումը։

«Գլխավոր դատախազության կողմից նշված հրապարակումը, ինչպես նաև շահագրգիռ փաստաբանի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ «Տիտան Օիլ» ՍՊ ընկերության կողմից բենզալցակայանի շահագործման, ինչպես նաև դրա գործունեության հետ կապված իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ ապօրինությունների դեպքերի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter