
Արցախցիները երթով շարժվել են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանարահավաք այնուհետև նաև երթ դեպի Շուշի՝ պահանջելու, որպեսզի ռուս խաղապահներն բնապահպան ներկայացող ադրբեջանցիներից ազատեն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը նշել է, որ նպատակը միջազգային հանրությանն ու աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:
«Երեկ մենք մի խումբ մարդկանցով գնացել ենք բանակցելու ռուս խաղաղապահների հետ, քանի որ նոյեմբերի 9-ն հստակ պայմանավորվածությունները երկու կողմը չեն կատարում: Ադրբեջանը խախտում է 6-րդ կետը, իսկ Ռուսաստանը, որը ստանձնել էր ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, առաքելությունը չի կարողանում կատարել: Մենք պետք է դիմենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որպեսզի մաքրեն ադրբեջանցիներին մեր ճանապարհից: Երեկ մեզ փորձեցին համոզել անցկացնել , մենք ասացինք, որ մինչև ճանապարհը մաքուր չլինի չենք կարող անցնել: Սա հակառուսական քայլ չէ: Մենք պետք է քաղաքակիրթ աշխարհին ցույց տանք, որ խուժաններ չենք, զինված չենք»,-ասել է Տ. Պետրոսյանը՝ հորդորելով ակցիայի մասնակիցներին սադրանքներ թույլ չտալ:
Այնուհետև ներկաները քայլերթով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակին:
Ինչպես հայտնել է Տ. Պետրոսյանը, այնուհետև նախատեսում են շարժվել դեպի Շուշի՝ մինչև ռուսական անցակետ՝ համոզելու, որ կատարեն իրենց աշխատանքը և վերականգնեն Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը:
Նշենք, որ վաղը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին նույնպես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել