HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը կոչ է անում լրամշակել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանը կարծիք է հայտնել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ 

Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը:

Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը:

  • Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։
  • Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։ 

Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։

Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter