HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Միակ նախապայմանը՝ ֆիլմում պետք է հնչի Բախ, մնացածում լրիվ ազատ ես». ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հիշատակի օրը մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը

Առաջին անգամ Տարկովսկին և Արտեմևը հանդիպել են Մոսկվայում 1970թ․-ին, ընդհանուր ընկերոջ տանը: Արդեն հայտնի (նկարել էր «Իվանի Մանկություն», «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմերը) ռեժիսորին հետաքրքրել է ոչ այդքան հայտնի կոմպոզիտորի վարած զրույցը էլեկտրո երաժշտության, դրա հնարավորությունների մասին: Ռեժիսորի և կոմպոզիտորի հաջորդ հանդիպումը էլեկտրո երաժշտության ստուդիայում էր, որտեղ աշխատում էր Արտեմևը: Ռեժիսորը եկել էր իր նոր ֆիլմի՝ Ստանիսլավ Լեմի համանուն վեպի հիման վրա գրված «Սոլյարիս»-ի սցենարը ցույց տալու: Տարկովսկին հոգնել էր այդ շրջանում կինոերաժշտության ստանդարտ կանոններից և Արտեմևին տվեց ազատություն՝ ֆիլմում օգտագործելու իր փորձարարությունները: Բայց կար մի նախապայման․ ֆիլմում պետք է հնչեր Բախ (Տարկովսկու սիրելի կոմպոզիտորների ցուցակում առաջին տասը տեղը զբաղեցնում էր Բախը):

Ֆիլմի սյուժեն (հոգեբան Քրիսը ուղևորվում է «Սոլյարիս» ուղեղ-մոլորակ, որտեղ իրականություն են դառնում մտապատկերները) մեծ հնարավորություններ էր տալիս տեխնիկական նորարությունների սիրահար կոպոզիտորին՝ ամբողջովին բացելու երևակայության թևերը: Ֆիլմում Արտեմևը ջրի, խոտի բնական հնչյունները համադրում է իրերի աղմուկների, արհեստական՝ էլեկտրոնային, նվագախմբային հնչյունների հետ, իսկ ամենատպավորիչը՝ անկշռելիության մեջ՝ որպես երկիր մոլորակի հիշողություն հնչող էլեկտրոնային մշակմամբ Բախի խորալային f-moll պրելյուդն է:

Հատված՝ «Սոլյարիս» ֆիլմից․

Ֆիլմը բարձրանում է էկրաններին 1972 թ.-ին, այն արժանանում է «Ոսկե դափնու ճյուղ»-ի Կաննի կինոփառատոնում: «Սոլյարիս»-ը համարվում է Տարկովսկու ամենաերաժշտական ֆիլմերրից: Այն համաշխարհային կինեմատոգրաֆիայի անկյունաքարային ստեղծագործություններից է:

Արտեմևի և Տարկովսկու ստեղծագործական միությունը շարունակվում է 1974թ. «Հայելի», 1979թ. «Ստալկեր» ֆիլմերում: Ռեժիսորի՝ Իտալիայում գտնվելու շրջանում նկարված «Նոստալգիա» ֆիլմում Տարկովսկին չի կարողանում իր արդեն համակիր կոպոզիտորին հրավիրել միասին աշխատելու՝ Բյուրոկրատական խնդիրների պատճառով:

Անդրեյ Տարկովսկին մահացել է 1986թ.-ի դեկտեմբերի 29-ին, 54 տարեկան հասակում՝ թողնելով մեծ ազդեցություն համաշխարհային կինոպատմության վրա:

Էդուրդ Արտեմևը գրել է 200-ից ավելի ստեղծագործություն ֆիլմերի համար, աշխատել է տարբեր ռեժիսորների հետ:

Այսօր՝ դեկտեբերի 29-ին՝ Տարկովսկու հիշատակի օրը, 85 տարեկան հասակում կոմպոզիտորը մահացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter