
Մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն
82 տարեկանում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։ Նա Նոյեմբերի 29-ին հոսպիտալացվել էր՝ հաստ աղիքի քաղցկեղի հետ կապված բարդություններով։
Ինչպես հայտնում է Eurosport-ը, նա միակ ֆուտբոլիստն է, որ երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում և 2000 թվականին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն խաղացող: Պելեն Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է համարվել 92 խաղում 77 գոլով:
Նրա դուստրերից մեկը՝ Քելի Նասիմենտոն, հայտնելով Պելեի մահվան մասին, ինստագրամյան իր էջում հրապարակել է իրենց ընտանիքի լուսանկարը, որտեղ բոլորն իրար ձեռք են բռնել և գրել է․ «Այն, ինչ մենք կանք, քո շնորհիվ է, մենք քեզ անսահման սիրում ենք, հանգչիր խաղաղությամբ»:
Գլխավոր լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել