HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրազիլիայում հրաժեշտ են տալիս Պելեին

Բրազիլիայում սկսվել է ֆուտբոլի լեգենդ Պելեի հրաժեշտի արարողությունը։ Այդ մասին հայտնում է բրազիլական Globo-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստի դագաղը բերվել է նրա հայրենի «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։

Հրաժեշտի արարողությունը կտևի մեկ օր։ Մարզադաշտի տրիբունաներում «Կեցցե՜ թագավորը» գրությամբ պաստառ է պարզվել։ 

Así llegó el cuerpo de Pelé al Estadio Urbano Caldeira, lugar en el que se le dará su último adiós.

🎙 @OmarVV9, enviado especial.#Pelé pic.twitter.com/1e5s7w5b3e

— TV Azteca Deportes (@AztecaDeportes) January 2, 2023

Memorial Necrópole Ecumênica գերեզմանատունը, որտեղ կհուղարկավորեն Պելեին, կառուցել է նրա ընկեր Խոսե Ալտստուտը։ Այս գերեզմանատունը մեծությամբ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն լայն միջանցքներով 32-հարկանի շենք է։ Դեռ 2003 թվականին Պելեն այդ գերեզմանատան 9-րդ հարկում իր համար տեղ էր գնել։

AGORA! O corpo do Rei Pelé acabou de chegar na Vila Belmiro para o velório.

É a última vez que o melhor jogador de todos os tempos entra no estádio do Santos.pic.twitter.com/QTINGSiVip

— FutebolNews (@realfutebolnews) January 2, 2023

Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, 83 տարեկան հասակում։ Նախկին ֆուտբոլիստը դեկտեմբերի սկզբին ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Նա ֆուտբոլի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն էր և Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ 92 խաղում նա խփել էր 77 գոլ։

Լուսանկարը՝ Benoit Tessier/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter