HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԱԾ սահմանապահների համար պարտադիր ատեստավորում կլինի՝ աշխատավարձի հավելավճարով

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) առաջարկում է պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման գոր­ծա­ռույթներ ունեցող ծառայողների համար սահմանել պարտադիր ատեստավորում, որի արդյունք­ներով կհաշվարկվի նաև աշխատավարձի հավելավճար։ Օրենքի նախագծերի փաթեթը ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայացված նախագծերի համաձայն՝ առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատես­տա­վորումն իրականացնել պար­­տադիրության սկզբունքով, ինչը, ըստ ԱԱԾ-ի, կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծա­ռա­յող­ների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահ­պան­մա­նը: 

Այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշ­վարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: 

Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հա­վե­լավճար ստանալու կամ հավե­լավճա­­րի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողը նոր ատես­տա­վորում անց­նելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդ­յունք­նե­րով հավելավճար ստա­նալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը կհաշ­վարկվի այդ իրավունքի ձեռք­բերման օրվանից: 

Իսկ երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները կա­զ­ատ­­­վեն զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով:

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտան­գության ծառայության սահմանապահ զոր­քերը փու­լային տարբերակով Պաշտպանության նախարա­րու­թյու­նից ընդունելու են հայ-ադրբե­ջա­նա­կան պե­տական ամբողջ սահմանի պահպանությունը՝ անհրաժեշտ է ԱԱԾ-ն համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձ­նե­լով ծառայությունն ազ­գային անվտան­գության մարմիններում։

Հավելենք, որ այս նախագծերի փաթեթն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Լուսանկարը՝ ԱԱԾ պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter