HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արցախում իրավիճակն օրեցօր վատթարանում է, խանութները գրեթե դատարկ են

Արդեն 24-րդ օրն է՝ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Գրեթե դատարկ են խանութներն և դեղատները։ Առաջին անհրաժեշտության ապրանքները սպառված են։

16-ամյա Գայանե Բաղիշյանը Շուշիից է։ 44-օրյա պատերազմից հետո ընտանիքով  վարձով ապրում են Ստեփանակերտում։ Նրա բոլոր ազգականները Արցախի այն գյուղերից ու քաղաքներից են, որոնք պատերազմից հետո անցան ադրբեջանական վերահսկողության տակ։ Բոլորն այժմ Ստեփանակերտում են։ 

Գայանեն պատմում է՝ սկզբում կարծում էին, թե ճանապարհի փակումը երկար չի տևի ու հումանիտար աղետի վտանգի առաջ չեն հայտնվի, հիմա արդեն օրեցօր վիճակը վատթարանում է։

«Վատ է վիճակը, մենք էլ արդեն հուսահատվում ենք։ Խանութները դատարկ են, շատ կարևոր դեղեր կան, որոնք սպառվել են։ Բանջարեղեն և միրգ չկա խանութներում, մարդիկ խուճապի մատնված ամեն ինչ գնում են։ Դե ապրանքների մեծ մասը Հայաստանից էր բերվում, ու հիմա ոչինչ չկա»,-պատմում է Գայանեն։

Ամանորյա տրամադրություն չեն ունեցել, ուտելիքները խնայողաբար են օգտագործում, քանի որ չգիտեն, թե ճանապարհը որքան ժամանակ փակ կմնա։ 

Արցախում արտադրվում է կաթնամթերք ու բուսայուղ, բայց խանութներում քիչ է, և սահմանափակ քանակով են վաճառում՝ ամեն ընտանիքին մեկ շիշ ձեթ, կաթնամթերքի յուրաքանչյուր տեսակից մեկ հատ։

Գայանեն սովորում է 11-րդ դասարանում, կրտսեր եղբարը՝ Արթուրը՝ 9-րդ դասարանում։ Մայրը պայմանագրային զինծառայող է, հայրն աշխատում է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում, որը պատերազմից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ 

2020-ից հետո որոշել են մնալ Արցախում, չնայած որ կորցրել են իրենց տունը։ Որոշման համար չեն փոշմանում։ Գայանեն ասում է՝ տանը պատմում են, որ ավելի դժվար փորձությունների միջով են անցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter