HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վերարտադրողական բուժօգնության ծրագրից կօգտվեն ՀՀ բոլոր քաղաքացիները. Անահիտ Ավանեսյան

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը Կառավարության հունվարի 5-ի որոշմամբ ընդլայնվեց։

«Ծրագիրն ընդգրկում էր շահառուների համեմատաբար փոքր խումբ՝ առաջնահերթությունը տալով զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ Այս նախագծով առաջարկում ենք, որ այսուհետ ծրագիրը բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից»,- նախագծի քննարկմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ցանկում կներառվեն շահառուների հետևյալ խմբերը՝

  • 20-35 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր` 6 դաշտանային ցիկլի ընթացքում, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է՝ հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3%): 
  • 36-42 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց՝ տրամադրելով 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի  հնարավորություն: Հաշվարկն իրականացվել է այդ տարիքի կանանց մեջ ընդհանուր անպտղության ցուցանիշները հաշվի առնելով, կանխատեսելով, որ առողջական ցուցանիշների, ցանկության, սոցիալական հնարավորությունների համադրմամբ կդիմի ընդհանուր շահառուների 20%-ը։
  • Սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգեր, որոնցից՝ կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, տրամադրելով 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն: Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու  լրացուցիչ պահանջ: 

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, որի շրջանակում ծնվել է 251 երեխա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter