
Նավասարդ Կճոյանը հրավիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Թե Կճոյանին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել, հայտնի չէ: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում այն կարող է փոխվել:
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի անունը կապվում էր «Օֆշորի գործի» հետ, որի շրջանակներում սնանկության էր հասցվել գործարար Փայլակ Հայրապետյանը։
Նավասարդ Կճոյանը 2020թ. ապրիլի 13-ին հրավիրվել էր ԱԱԾ ու նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ և 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն և փողերի լվացում։ Կճոյանը մեղադրանքը չի ընդունում։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել