HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևանում բեռնափոխադրումների իրականացման կանոնները խախտողները կտուգանվեն մինչև 800 հազար դրամով

Երևանի քաղաքապետարանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մայրաքաղաքի տարածքում բեռնափոխադրումների, այդ թվում շինանյութի տեղափոխումը կազմակերպելու օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել։ 

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Երևանի ավագանուն վերապահել Երևանի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները սահմանելու, իսկ քաղաքապետին՝ այդ գործընթացը վերահսկելու լիազորություն։

Նախագծով սահմանվել են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։ Մասնավորապես, Երևանի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները և պայմանները խախտողները կտուգանվեն 200 հազար դրամից մինչև 300 հազար դրամի չափով: 

Մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելու դեպքում տուգանքը կլինի 500 հազարից մինչև 800 հազար դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ բեռնափոխադրումների կանոնակարգումը նախաձեռնվել է Երևանում օրեցօր ավելացող խցանումների թվաքանակի կրճատման նպատակով, քանի որ տրանսպորտային հոսքերում ծանրաքարշ բեռնատարների թվի կտրուկ աճը խոչընդոտում է քաղաքում անխափան և անվտանգ երթևեկությունը։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter