HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ գլխավոր շտաբի պետը դարձել է Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար

Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Գերասիմովը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի նոյեմբերից։

Սերգեյ Սուրովիկինը, որը նախկինում գլխավորում էր Ուկրաինայում ռուսական զորքերը, նշանակվել է Գերասիմովի տեղակալ։ Գերասիմովի տեղակալներ են նշանակվել նաև ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Կիմը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «հատուկ գործողության ղեկավար կազմի մակարդակի բարձրացումը» կապված է լուծվող խնդիրների մաստշաբների ընդլայնման, ինչպես նաև զորքերի տարբեր տեսակների ավելի սերտ փոխգործակցություն կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Գեներալ Սուրովիկինը նախորդ տարվա հոկտեմբերին էր նշանակվել Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար։ Նա այդ պաշտոնին նշանակված առաջին մարդն էր, որի նշանակման մասին ՌԴ ՊՆ-ն հանրայնորեն էր հայտարարել։ Սուրովիկինի օրոք ռուսական բանակը նահանջեց Խերսոնից։ Գեներալն այդ որոշումը «ծանր» էր անվանել, սակայն հայտարարել, որ դա կփրկի ռուսաստանցի զինվորների կյանքերը։

Լուսանկարը՝ ՌԴ ԶՈւ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter