HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2022թ. հունվար-նոյեմբերին, առանց մաքսատուրքի, էլեկտրամոբիլների թույլատրված քանակի 60%-ն է ներմուծվել Հայաստան

2022 թվականի 11 ամսվա ընթացքում (հունվար-նոյեմբեր) Հայաստան է ներմուծվել 3868 հատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Այդ էլեկտրամոբիլների համար ներմուծման մաքսատուրք չի գանձվել, տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից։

Դեռևս 2022 թվականի մարտին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստան ներմուծվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների որոշակի քանակ ազատել ներմուծման մաքսատուրքից։

Թույլատրելի քանակը 2022 թվականին 6400-ն էր։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, դրա փաստորեն 60%-ն է ներմուծվել տարվա առաջին 11 ամիսներին։

2022 թվականին Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների քանակը զգալի աճել է։ Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ միայն առաջին կիսամյակում ներմուծվել է 11 900 մեքենա: Ներմուծվող ավտոմեքենաների և՛ քանակը, և՛ արժեքը քառապատկվել են։

Աճել է ավտոմեքենաների ներմուծումը Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Կանադայից, Կորեայի Հանրապետությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter