Արցախի ողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնված է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել