HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

The Times. Պուտինը պատրաստվում է զորակոչել 500 000 պահեստազորայինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հայտարարել զորահավաքի նոր ալիքի մասին, որի ընթացքում ռազմաճակատ կարող է ուղարկվել մինչև 500 000 մարդ։ Այդ մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզության տվյալներին։ Պարբերականը չի նշում, թե կոնկրետ որ երկրի հետախուզական տվյալներն են սրանք։

Բրիտանական պարբերականի տվյալներով՝ որոշումը կընդունվի մի քանի շաբաթների ընթացքում և մինչև ապրիլ ռազմաճակատ կուղարկվի մինչև կես միլիոն մարդ, «որպեսզի սկսվի նոր մասշտաբային հարձակում»։ Նշվում է, որ այդ պահին ակնկալվում է, որ եղանակային պայմաններն առավել բարենպաստ կլինեն ու չի լինի ցեխ։ 

«Ռուսական շրջանային զինկոմիսարիատներում լուրջ նախապատրաստություն է ընթանում, Կրեմլը փակ հարցում է իրականացրել։ Ռուսաստանի քաղաքացիները մտահոգված են պատերազմով, սակայն նրանք չեն ուզում հաշտվել նաև պարտության հետ»,- պարբերականը մեջբերում է անանուն պաշտոնյայի խոսքերը։

Վերջին ամիսներին զորահավաքի նոր ալիքի մասին տեղեկությունները հայտնվում են տարբեր ռեսուրսներում։ Դրա մասին խոսում են ռուսաստանցի ու արևմտյան քաղաքական գործիչները, որից հետո մյուսները հերքում են այդ տեղեկությունը։ Կրեմլամետ տելեգրամյան ալիքները կոչ են անում հայտարարել զորահավաքի նոր փուլի մասին, ինչն էլ ակտիվորեն տարածվում է մյուս հարթակներում։ Այս տեղեկությունը հաստատող պաշտոնական որևէ տեղեկություն մինչ օրս դեռևս չկա։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայություն/Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter