HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

84 տարեկանում մահացել է վրացի կինոդերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Կիկաբիձեի մահվան պատճառը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա ծանր հիվանդ էր։

Կիկաբիձեն նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Նա համամիութենական համբավ է ստացել Դանելիայի «Միմինո» (1977) ֆիլմից հետո, որտեղ մարմնավորել է վրացական փոքրիկ գյուղից մի օդաչուի, ով երազում էր թռչել մեծ ինքնաթիռներով։ Նա մի շարք հայտնի երգերի կատարող էր, այդ թվում՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։

Վերջին տարիներին Կիկաբիձեն կտրուկ հակառուսական դիրքորոշում էր որդեգրել։ 2008 թվականին՝ Հարավային Օսիայի հակամարտությունից հետո, նա հրաժարվել էր Ռուսաստանի «Բարեկամության» շքանշանից, իսկ ավելի ուշ մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում նա գլխավորել է Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակը և ընտրվել Վրաստանի խորհրդարանի անդամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter