HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

ԱԺ-ն մի շարք օրենսդրական փաթեթներ ընդունեց․ ընդդիմությունը կամ «ձեռնպահ», կամ «դեմ» քվեարկեց

ԱԺ այսօրվա նիստում մի շարք օրենսդրական փաթեթներ ընդունվեցին։ Մասնավորապես՝

  • Կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 30 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 33 «ձեռնպահ» ձայներով։
  • «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 30 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 30 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 30 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով վերջին օրենսդրական փոփոխության քվեարկությանը ընդդիմության «ձեռնպահ» ձայներին, ասաց․ «Քանի որ պարոն Մինասյանը նշեց, որ բարելավող նախագծերի ժամանակ «կողմ» ենք քվեարկում, մնացածի դեպքում՝ «դեմ» կամ «ձեռնպահ», ուզում եմ հիշեցնել, որ այս նախագծով հեշտացվում է այն մարդկանց կյանքը, ովքեր հողի գործարքներ են կատարում։ Կխնդրեի հարմար առիթով պարզաբանել, թե ինչու եք այս նախագծին ձեռնպահ քվեարկել»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ վերջին 4-5 նախագծերին ընդդիմությունը «ձեռնպահ» է քվեարկել։ «Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը․ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն նախագծերը և քվեարկեն կողմ, դեմ կամ ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ։ Հիմա եթե բոլոր նախագծերին, այդ թվում՝ ոչ այնքան մեծ քաղաքական բեռ ունեցող նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, կարո՞ղ եմ ենթադրություն անել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որպեսզի չզրկվի աշխատավարձերից, երբ որ տեխնիկական պահանջը կատարի։ Եվ արդյոք կարո՞ղ եմ ենթադրել, որ ընդդիմությունն իրեն տրված մանդատը չի իրացնում։ Սա քաղաքական աբսուրդ է»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Հենց նոր մեծամասնության ներկայացուցիչների կողմից փորձ արվեց հերթական սպեկուլյացիան նետել դաշտ՝ փորձելով մեզնից մեր քվեարկության վերաբերյալ բացատրություն ակնկալել։ Պարոն Ռուբինյան, առնվազն Դուք մեզ չեք քվեարկել։ Եթե «Հայաստան» դաշինքին եք քվեարկել, հրապարակային ասեք, մենք շատ շնորհակալ կլինենք և բացատրությունը կտանք Ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների քվեարկությանը, նրանց ազատ կամքի արտահայտմանը և համոզմունքին, Դուք հենց հիմա ցույց եք տալիս ձեր երկրորդ իրական դեմքը․ այն է, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել ԱԺ նիստերում մեր մասնակցությունը։ Ուրեմն շատ պարզ մի բան կա՝ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը եղել եք դուք։ Անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել, ոչ թե՝ մեր։ Մենք հստակ ներկայացնում ենք մեր դիրքորոշումները և հակադարձ հարց եմ հղում ձեզ՝ ինչու՞ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի այն փաթեթին, որը կիսատ-պռատ, չմշակված, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է»,- ասաց նա։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանն էլ հայտնեց, որ հունվարի 30-ին տեղի է ունենալու աշխատանքային քննարկում «Պետական գաղտնիքի մասին» օրինագիծը լրամշակելու նպատակով։

Այնուհետև շարունակվեց քվեարկությունը։ 

  • «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 8 «դեմ», 24 «ձեռնպահ» ձայներով։ 

Տեսնելով ընդդիմության «դեմ» ձայները՝ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Այ, էս ուրիշ բան»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, պատասխանելով ԱԺ փոխնախագահի արձագանքին, ասաց․ «Ես կխնդրեի նախագահությունում նստած առնվազն մեկ համանախագահին սաստել, երբ առանց ձայն խնդրելու ռեպլիկ է թողնում՝ պրովոկացիա անելով։ Պարոն Ռուբինյան, Ձեր իրավասությունների մեջ չի մտնում քվեարկությունները մեկնաբանելը։ Եթե ելույթի իրավունք ունեք, վարման կարգով իրավունք ունեք, դիմեք նախագահողին, թույլտվություն ստացեք և նոր մեկնաբանեք»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց պատգամավորին․ «Եթե ես ձեր խմբակցությանը նույն ձևով վերաբերվեմ, ձեր խմբակցության կեսը ուղղակի դահլիճ 7 օրով չի մտնի։ Այսինքն՝ եթե խստապահանջություն եք պահանջում, սկսեք ձեր խմբակցության անդամներից։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, ես ըստ մթնոլորտի, ըստ իրավիճակի որոշում կկայացնեմ»։ 

Լարված մթնոլորտում ընդունվեցին նաև այլ օրենսդրական փաթեթներ.

  • «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 31 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • Աժ պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 9 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներով։
  • «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ» և 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։ 
  • «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ»  ձայներով։
  • «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
  • «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագերի փաթեթն առաջն ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ» և 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։ 
  • «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։ 
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 66 «կողմ» և 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։ 
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» և 32 «ձեռնպահ» ձայներով։ 
  • «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 «կողմ», 32 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։

Քվերակությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, թե ինչու կողմ քվեարկեց։ 

Ռուբեն Ռուբինյանը, պաստասխանելով հարցին, ասաց․ «Պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պետք չէ նյարդայնանալ կամ գուցե սրտնեղել իմ ասածներից։ Ես շատ պարզ բան եմ ասում՝ դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում՝ առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո, ձեր քաղաքական ուժերի դիրքորոշումներն ի՞նչ են։ Կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումն ընդհանրապես ձեռնպահ լինե՞լն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Դիրքորոշման առումով հստակ մի բան գիտենք՝ այս Կառավարությունն անելիք չունի մեր երկրում»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ ասաց․ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, կարծես թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Այ, երբ դրա դիրքորոշումը կհայտնեք, էս ձեր «սնդիկ փարթիների» մասին դիրքորոշումը կլսեք»։

Ընդունվեցին ԱԺ նիստի օրակարգում ներառված օրենսդրական մնացած փաթեթները՝

  • «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 32 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օերնքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 65 «կողմ», 6 «դեմ» և 26 «ձեռնպահ» ձայներով։ 
  • ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 «կողմ», 6 «դեմ» և 27 «ձեռնպահ» ձայներով։
  • Կառավարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ըդունվեց 67 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։ 
  • ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օերնքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։ 
  • «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։
  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագխերի փաթեթեներն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 66 «կողմ», 33 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter