HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳ նախարարը Հարավային Կովկասում առկա իրավիճակը քննարկում է Չավուշօղլուի ու Էրդողանի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն այսօր ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպումներ է ունենում թուրքական բարձր ղեկավարության հետ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Անկարա ժամանելուց առաջ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Չավուշօղլուի ու Էրդողանի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու օրակարգային մի շարք հարցեր՝ «հաշվի առնելով Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների լավ մակարդակը»։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։ «Այսօր մենք Թուրքիային կարող ենք անվանել մեր հարևաններից մեկը, որն ամենալավ հարաբերություններն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշել է իրանցի պաշտոնյան։

Ինչպես փոխանցում է իրանական կողմը, տարածաշրջանային հարցերի թվում քննարկման հիմնական թեմաներից մեկը Հարավային Կովկասում առկա իրավիճակն է, ենթադրաբար հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Լաչինի միջանցքի հարցը։

«Այսօր ինձ համար հնարավորություն կա իմ գործընկերոջ ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել տարածաշրջանային հիմնախնդիրները, ներառյալ Արևմտյան Ասիան, Հարավային Կովկասն ու միջազգային զարգացումները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ արդեն իսկ ավարտվել է Չավուշօղլու-Աբդոլահյան հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ներկայում ընթանում է Աբդոլահյանի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին մասնակցում է նաև Չավուշօղլուն։

Լուսանկարը՝ AFP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter