HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Կոմպրոմիս չպետք է լինի, որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացե՛ք և փակե՛ք». Փաշինյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով երեք զինծառայող Այրվածքաբանության կենտրոնում է բուժում ստանում։

Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մյուսի վնասվածքներն ավելի թեթև են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հունվարի 19-ի նիստում հայտնեց, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին պաշտոնից ազատելու միջնորդություն է ներկայացրել, նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը։

«Հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին՝ պետք է կոնկրետ, անհատական հետևանքներ լինեն»,- ասաց Փաշինյանը։

Պաշտպանության նախարարն էլ նշեց, որ պաշտոնից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը՝ թիկունքի և ԿՇԾ գծով, կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը, զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, թիկունքի գծով հրամանատարի տեղակալը, զորամասի ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։

Շարունակելով հակահրդեհային կանոնների պահպանման թեման՝ Փաշինյանը նշեց՝ քաղաքացիական մեծ օբյեկտներ կան, որոնք չեն փակում, որպեսզի չստացվի, որ մի քանի հարյուր մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում են։

«Ես հանձնարարում եմ, որ կոմպրոմիս չպետք է լինի, որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացե՛ք և փակե՛ք, ուղղակի գնացե՛ք և ֆիզիկապես փակե՛ք։ Թող ներդրողը կամ պատշաճ ներդրումներ անի, հակահրդեհային կանոնները պահի, եթե ոչ, թող էդտեղ առևտուր անողներն այլ տեղ առևտուր անեն։ Էսօրվանից հստակ գնացե՛ք, փակե՛ք»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter