HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քրիս Հիփքինսը կդառնա Նոր Զելանդիայի նոր վարչապետ

Նոր Զելանդիայի կրթության նախարար Քրիս Հիփքինսը Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի միակ թեկնածուն է և ընտրվելուց հետո կզբաղեցնի այդ երկրի վարչապետի պաշտոնը։ Ինչպես շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Դունքան Ուեբը, ներկուսակցական ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը՝ հունվարի 22-ին։

«Լեյբորիստական կուսակցության խմբակցության խոհրդակցությունը տեղի կունենա կիրակի օրը, ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:00-ին) և այդ ժամանակ Քրիս Հիփքինսի թեկնածությունը՝ որպես նոր առաջնորդի, կհաստատվի»,- Radio New Zealand ռադիոկայանի եթերում ասել է Ուեբը՝ նշելով, որ Հիփքինսը կուսակցության առաջնորդի միակ թեկնածուն է։

Նորզելանդական օրենսդրության համաձայն՝ կուսակցության առաջնորդը, որը վերջին ընտրությունների ժամանակ խորհրդարանում ստացել է ձայների մեծամասնությունը, դառնում է երկրի վարչապետ։ Ընտրությունների արդյունքներով, որոնք Նոր Զելանդիայում կայացել էին 2020 թվականի հոկտեմբերին, Լեյբորիստական կուսակցությանը բաժին էր հասել խորհրդարանի 120 մանդատից 64-ը, իսկ կուսակցության գործող առաջնորդ Ջասինդա Արդերնը գլխավորեց կառավարությունը։ Լեյբորիստների նոր առաջնորդը, որը կընտրվի իր հրաժարականի մասին հայտարարած Արդերնի փոխարեն, ավտոմատաբար կփոխարինի նրան նաև վարչապետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարել էր վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին, որը տեղի կունենա ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի փետրվարի 7-ը։ 42-ամյա Արդերնը Նոր Զելանդիան գլխավորում էր 2017 թվականից՝ դառնալով այդ երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետներից մեկը (պաշտոնի ստանձման պահին նա 37 տարեկան էր) և թվով երրորդ կինը (Ջենի Շիփլիից ու Հելեն Քլարքից հետո)։

Հարցումների համաձայն, որոնք 2020 թվականի մայիսին անց են կացվել նորզելանդական One News հեռուստաընկերության և Colmar Brunton ընկերության կողմից, նա դարձել էր Նոր Զելանդիայի պատմության ամենահեղինակավոր վարչապետը, որի գործունեությանն աջակցում էր հարցման մասնակիցների 59,5 %-ը։

Լուսանկարը՝ Hagen Hopkins/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter