HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը հարգանքի տուրք է մատուցվել կոմպոզիտորի հիշատակին

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։

Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը և քոլեջի երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, Բաբաջանյանի արվեստի երկրպագուներ։

Ի հիշատակ հայ քաջարի զինվորների՝ քոլեջի երգչախումբը հանդես է եկել «Տղերքը, որոնք չկան» կատարմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter