Ուժի մեջ է մտել թռչնամսի անվտանգությունը կարգավորող տեխնիկական կանոնակարգը
Ուժի մեջ է մտել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 034/2013 տեխնիկական կանոնակարգը, որն ընդունվել էր դեռևս 2021թ.ին։ Փաստաթուղթը մշակել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը։
Տեխնիկական կանոնակարգը տարածվում է ինչպես սպանդանոցային թռչնամսի, այնպես էլ՝ թռնչամսից պատրաստված արտադրանքների վրա և սահմանում է միասնական տերմինաբանություն, նույնականացման կանոններ, ինչպես նաև՝ անվտանգության, արտադրական գործընթացների, պահպանման, փոխադրման, վաճառքի, հեռացման և մակնշման միասնական պահանջներ:
Սակայն համապատասխանության գնահատումը, կախված թռչնամսի տեսակից, տարբեր է. օրինակ, սպանդանոցային թռչնի համար անհրաժեշտ է անասնաբուժասանիտարական փորձաքննության, թռչնամսից արտադրանքի համար՝ համապատասխանության հայտարարագիր, մանկական սննդի համար նախատեսված թռչնամսամթերքի համար՝ պետական գրանցում:
Միության տարածքում թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի ազատ շրջանառության խոչընդոտները վերացնելու համար տեխնիկական կանոնակարգը սահմանում է հետևյալ պահանջները՝
- սպանդանոցային թռչնամսի արտադրանքում անասնաբուժական 50 դեղամիջոցի մնացորդային քանակի առավելագույն թույլատրելի մակարդակ
- չվերամշակված թռչնամթերքի մեջ ջրի և սննդային հավելումների (ներառյալ ֆոսֆատների) ներարկման արգելք
- երեխաների համար նախատեսված թռչնամսի արտադրության մեջ մի շարք սննդային հավելումների (ներառյալ` կոնսերվանտներ և համը ուժեղացնող հավելումներ) և ԳՁՕ-ներով և թունաքիմիկատներով հումքի օգտագործման արգելք.
- մակնշման մեջ նշված սննդային արժեքի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալորիաներ) թույլատրելի շեղումները փաստացի արժեքներից։
- վերամշակված թռչնամսի արտադրանքի պիտակի վրա ցանկացած եղանակով ջրի ավելացման մակնշում (եթե օգտագործվել է)։
- սառեցված թռչնամսի հալեցման ժամանակ դուրս եկած խոնավության զանգվածային բաժինը (ոչ ավելի, քան 4%)
Այս առումով՝ տեխկանոնակարգում սահմանվել է հետաձգված նորմ՝ սառեցված թռչնամսի պահպանման ընթացքում արտանետվող խոնավության զանգվածային բաժնի վերահսկման համար՝ մինչև անհրաժեշտ ստանդարտի մշակումը և ստանդարտների ցանկում ներառելը:
Բացի այդ, նախատեսված է նաև տեխկանոնակարգում փոփոխությունների մշակման հնարավորություն, ինչը թույլ կտա հետագայում թռչնամսի բոլոր տեսակները դասակարգել՝ մսի և միս պարունակող խմբերի:
Նշենք, որ թռչնամիսը Հայաստան է ներկրվում մի քանի՝ հիմնականում ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Բելգիայից և Ռուսաստանից:
Մեկնաբանել