
Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին։ Այս մասին է հայտնում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքները։
Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան գնալով կմեծացնի իր ակտիվ դերակատարումը Արցախի բնակչության պաշտպանության պատասխանատվության հարցում։
Լուսանկարը՝ արխիվային/Ելիսեյան պալատի մամուլի ծառայություն
Մեկնաբանել