HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ԱԱԾ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել «Հետքի» հրապարակման հիման վրա

Ազգային անվտանգության ծառայությունում քրեական վարույթ է նախաձեռնվել «Հետք»-ի՝ հունվարի 16-ին հրապարակած հետաքննության հիման վրա, որտեղ ներկայացրել էինք ՊՆ-ի հողամասի սեփականաշնորհման, ապա քրգործի պայմաններում վաճառքի պատմությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից։

«Հետք»-ի հրապարակումը նախ ուսումնասիրվել է գլխավոր դատախազության՝ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում, որտեղից ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ՊՆ-ի հողամասը 25 միլիոն դրամով օտարելու դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացող քրեական վարույթի նախաքննության ժամանակ, քննիչի գիտությամբ, հողամասը թույլ էր տրվել վաճառել 420 միլիոն դրամով։

Հիշեցնենք` «Հետք»-ը պարզել էր, որ հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ 2020-ի պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1 միլիոն 40 հազար դոլար) վաճառվել է ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter