
Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորը նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Վրացական կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին հանդիպումն է ունեցել դիվանագետի հետ։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շարվաշիձեն Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնն զբաղեցրել է 2016-2022 թվականներին։ Մինչ այդ նա աշխատել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ։ Մի շարք մենախոսությունների և գիտական հոդվածների հեղինակ է։
Շարվաշիձեն դեսպանի պաշտոնում փոխարինել է Գեորգի Սագանելիձեին, որի լիազորությունների ժամկետը լրացել էր 2021 թվականին։
Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել