HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանի պնդմամբ՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինային խոստացել են տրամադրել 321 տանկ

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն ֆրանսիական BFM TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքի բազմաթիվ երկրներ համաձայնվել են Կիևին փոխանցել ավելի քան 300 ծանր տանկ։

«Այսօր բազմաթիվ երկրներ պաշտոնապես հաստատել են իրենց համաձայնությունն Ուկրաինային մատակարարել 321 ծանր տանկ։ Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մասով դրանք տարբեր են։ Որոշ երկրներ պետք է իրականացնեն տեխնիկական սպասարկում, մյուսները լուծում են փոխադրման հարցերը, երրորդներն էլ սպասում են, թե երբ կստանան այլ մոդելներ»,- ասել է ուկրաինացի դեսպանը։ Նա նշել է, որ Ուկրաինային այդ օգնությունն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Abrams տանկերը, որոնք խոստացել էր ԱՄՆ-ն, հասնեն օգոստոսին, ապա դա «չափազանց ուշ կլինի»։ Նա նշել էր, որ չգիտի կոնկրետ ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ից ու Եվրոպայի երկրներից կմատակարարվեն տանկերը։

Վերջին օրերին Ուկրաինայի արևմտյան մի շարք դաշնակիցներ հայտարարել են, որ նախատեսում են Կիևին մատակարարել մարտական տանկեր։ Այդպիսի պլանների մասին հայտարարել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան ու Լեհաստանը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter