HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։ Այդ մասին TACC գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել որոշակի հարցեր, որոնք քննարկվում են և որոնց համար լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, որևէ մեկը ՀԱՊԿ դիտորդներից չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանի կողմից տարածաշրջան ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի և գլխավոր քարտուղարի այցի արդյունքների վերաբերյալ, չի ստորագրվել այն պատճառով, որ հայկական կողմը ցանկացել է մշակել փաստաթուղթը։ <...> Ահա այդ փաստաթուղթը մշակման փուլում է»,- նշել է նա։

Վաղարշակ Հարությունյանը նաև հերքել է այն հայտարարությունները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը։ 

«Այդպիսի մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանն այն պլանում, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրերով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին, շարունակում են հիմա գործել Դուք լավ գիտեք, որ մեր առաջնորդների միջև եղել են տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ։ Մեր վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, այդ իսկ պատճառով դա չի համապատասխանում իրականությանը, հակառակը, մեզ մոտ տեղի է ունենում մեր փոխհարաբերություների խորացում և այս անկայուն, այսպես ասած, ժամանակահատվածում մեր հարաբերությունները խորանում են և խորանալու են։ <...> Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և տարածաշրջանի մյուս կազմակերպությունների անդամ է, որին մասնակցում է նաև Ռուսաստանը։ Այդ իսկ պատճառով այդ ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, որոնք չեն հասկանում մեր փոխհարաբերությունները»,- հավելել է նա։

Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի սահմանային շրջաններում Եվրոպական միության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն սրել առկա հակասությունները և տարածաշրջան բերել աշխարհաքաղաքական դիմակայություն։

 

Գլխավոր նկարը՝ Sputnik Armenia-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter