
Հալեպում երկրաշարժից զոհվածների թվում երկու հայ կա
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում և Սիրիայում 100-ից ավելի մարդու կյանք է խլել։
Լուսանկարը՝ Anadolu Agency-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել