HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սեյրան Օհանյանը քննության ցանկացած փուլում կարող է օգտվել վաղեմության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու իրավունքից

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկտմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի երեք միջնորդագրերը։

Սեյրան Օհանյանը հնարավարություն ունի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իրավունքից օգտվել, սակայն այս մասով նա հրաժարվել է դիրքորոշում հայտնել։

Առաջին միջնորդագրի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե Օհանյանը քննության ցանկացած փուլում կարո՞ղ է վաղեմության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու միջնորդություն ներկայացնել։ Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վարդապետյանը նշեց հետևյալը․

«Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է, որ վարույթն ընդհանուր կարգով շարունակվի, և անձն ըստ էության, զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ Այս դեպքում կայացվում է վերդիկտ առանց պատժի նշանակման։ Սա ընդհանուր իմպերատիվ պահանջ է և չի վերաբերում միայն այս գործին, վերաբերում է վաղեմությունն անցած բոլոր գործերին։ Եվ եթե Սեյրան Օհանյանն այս փուլում համաձայներ, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ»։

Առաջին միջնորդագիրը քննարկելուց հետո գլխավոր դատախազը նշեց, որ երկրորդ միջնորդագիրն անհրաժեշտ է քննարկել դռնփակ ռեժիմով, որովհետև այն օրենքով պաշտպանվող ռազմական գաղտնիք է պարունակում։

Հավելենք նաև, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է Սեյրան Օհանյանը, չի մասնակցում խորհրդարանի այսօրվա նիստին, փոխարենը նա երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter