
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանը կաջակցի Սիրիային և Թուրքիային։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին»,- գրել է Վ․ Հունանյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավային նահանգներում և Սիրիայի հյուսիսում։
Լուսանկարը՝ gettyimages.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել