HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին մեկնում է Լոնդոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ մեկնում է Մեծ Բրիտանիա։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքին։ Զելենսկին արդեն Լոնդոնի ճանապարհին է, հանդիպումները նախատեսված են փետրվարի 8-ին։ 

«Մեծ Բրիտանիա նախագահ Զելենսկու այցը իր երկրի արիության, վճռականության և պայքարի վկայությունն է, ինչպես նաև՝ փաստում է մեր երկու երկրների միջև բարեկամության անխախտելիության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

The Telegraph-ի տվյալներով՝ այցի ընթացքում Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետի, պաշտպանության նախարարի և ուկրաինացի զինվորականների հետ, որոնք արդեն իսկ ռազմական պատրաստություն են անցնում այդ երկրում։ Զելենսկին ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում, ապա կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին։ Նախատեսված է, որ Սունաքը կհայտարարի Ուկրաինային մեծ հեռահարության զենք տրամադրելու մասին։

Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նաև մտադիր է ընդլայնել ուկրաինական զորքերի վերապատրաստման ծրագիրը՝ ներառելով ծովային հետևակի ու ռազմական ինքնաթիռների օդաչուներին։ Մասնավորապես, ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն կառավարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության ինքնաթիռները։

Լուսանկարում՝ Վլադիմիր Զելենսկին և Ռիշի Սունաքը Կիևում/ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter