HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման և անվերապահ պահպանման հրամայականը:

Արարատ Միրզոյանը և Սերգել Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի տարաբնույթ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter