HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի կազմակերպմանն աջակցելու նպատակով: 

Որոշումն ընդունվել է գործադիրի փետրվարի 9-ի նիստում:

Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում (Մանչեսթեր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բերնինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ, Լոնդոն):

Համերգային 14-օրյա շրջագայության համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 48 մլն 340 հազար դրամ: Համերգային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 98 մլն 700 հազար դրամ: 

Հիշեցնենք՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ: 

Ծրագրի շրջանակում նախատեսվում են հյուրախաղեր, փառատոներ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter