
Անորսալի «Համմերը»՝ Երևանի կենտրոնում
Այսօր Երևանի կենտրոնում ժամը 23:00-ի սահմաններում քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր արել արծաթագույն «Համմեր» մակնիշի 35GM730 համարանիշերով մեքենան՝ իրեն հետապնդող պարեկների շարանով։ Հետապնդման ընթացքում հնչել են կրակոցներ, պարեկներին հաջողվել է ծակել մեքենայի անիվները։ Տեսանյութում Հրապարակի կենտրոնը հատող «Համմերի» դիմացը կարողանում են կտրել պարեկները, մոտենում են մեքենային, բայց վարորդին չեն կարողանում դուրս բերել։
Մի քանի վայրկյանից մեքենան կարողանում է նորից պարեկներից ազատվել և Հանրապետության հրապարակից շարժվում է Տիգրան Մեծ փողոցի ուղղությամբ։ Աջ թեքվելով՝ դեպի Ագաթանգեղոսի փողոց՝ «Համմերը» մտնում է մոտակա դալանը, և վարորդը, թողնելով մեքենան, փախչում է: Մեքենայի համարանիշը Հանրապետության հրապարակում պարեկների մեքենաների հետ ընդհարումից ընկել էր մայթին:
Դեպքի առթիվ Ոստիկանության կողմից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
Մեկնաբանել