HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալյասկայի երկնքում ԱՄՆ-ն անհայտ օբյեկտ է խոցել. այն դեռևս չեն անվանում լրտեսական

ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի խոցման պատահարից մեկ շաբաթ անց, այդ երկրի զինված ուժերը խոցել են թռչող օբյեկտ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս անգամ խոսքը փոքր մեքենայի չափեր ունեցող անհայտ օբյեկտի մասին է, որը թռչում էր Ալյասկայի վրայով։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ենթադրություններ չի արել դրա հնարավոր գործառույթների վերաբերյալ՝ միայն նշելով, որ օբյեկտը խոցվել է, որովհետև սպառնալիք էր հանդիսանում քաղաքացիական ավիացիայի համար։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն այս պահին որևէ կոնկրետ բան չեն կարող ասել օբյեկտի ծագման և ֆիզիկական տվյալների վերաբերյալ, սակայն այն էապես ավելի փոքր է եղել, քան ԱՄՆ զինված ուժերի կողմից վերջերս խոցված օդապարիկը, որը երկրի իշխանությունները համարում են Չինաստանի լրտեսական ծրագրի մաս։

Նշվում է, որ չինական օդապարիկը, որն անցած շաբաթ օրը խոցվել էր Հարավային Կարոլինայի ափերի մոտ, ունեցել է 60 մետր բարձրություն։

Ներկայիս օբյեկտը, որի մնացորդները մասնագետները կհանեն Ալյասկայի ափամերձ սառույցներից, հետախուզական ծառայությունների կողմից առաջին անգամ նկատվել էր հինգշաբթի օրը՝ Ալյասկայի հյուսիս-արևելքում՝ Կանադայի սահմանից ոչ շատ հեռու։

Քիրբիի խոսքով՝ օդաչուները, ուսումնասիրելով օբյեկտը, եկել են այն եզրահանգման, որ այնտեղ մարդիկ չկան։ «Անհայտ օբյեկտը թռել է 40 հազար ֆուտ բարձրության վրա (մոտ 12 կիլոմետր) և իրենից որոշակի սպառնալիք ներկայացրել քաղաքացիական ավիացիայի համար»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Զինվորականները դիտարկել են օբյեկտը 24 ժամ, մինչև որ այն ուրբաթ օրը, տեղի ժամանակով 13:45-ին, նախագահ Ջո Բայդենի որոշմամբ, խոցվել էր կործանիչի կողմից։ Տեղեկատվությունը հաստատել էր նաև Պենտագոնը։ «Ամեն ինչ հաջողությամբ է ավարտվել»,- CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրավիճակն այսպես էր մեկնաբանել ԱՄՆ նախագահը։ 

Սպիտակ տնից էլ հայտնել են, որ որևէ այլ օբյեկտ, որը կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել, ԱՄՆ օդային տարածքում չի նկատվել։

Կոլաժը՝ nypost.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter